ԼՐԱՀՈՍ
29 Oct 2024

Վահագն Չախալյանը շարունակում է նստացույցը

Վահագն Չախալյանը շարունակում է նստացույցը

Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ու պատանդների վերադարձ է պահանջում «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։

Նա արդեն 13 օր է նստացույց է անում Կառավարության շենքի դիմաց։

Չախալյանը ուղիղ եթերի ժամանակ իր խոսքում նշեց, որ արդեն իշխանության որոշ ներկայացուցիչներ սկսել են բարձրաձայնել գերիների հարցը, այսինքն՝ սառույցը տեղից փորձում է շարժվել։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ»։

Վահագն Չախալյանի խոսքով՝ իշխանությունների օրակարգից պետք է դուրս չգա գերիների հարցը, այն պետք է մնա հայկական օրակարգի մեջ։