«Մենք վիժեցրել ենք Հայաստանի հանձնումը»․ Բագրատ Սրբազան
«Բացի այն, որ պետական սահմանը, ամենաամուր դիրքերը, բնագծերը քանդված են, խախտված է նաև մարդկանց սեփականության իրավունքը։ Ընդ որում, այստեղ մարդիկ կան, որոնց կադաստրի վկայականը տրվել է 2018 թվականից հետո, չեն կարող ասել, որ նախկիններն են տվել։ Մարդիկ կան, որոնց տները 1960 թվականներից պապուց հոր, հորից էլ իրենց են փոխանցվել, որոնք հիմա քանդում են։
Մենք եկանք, որ այս մարդիկ որևէ ձև միայնակության զգացում չունենան, որովհետև այս մարդիկ շատ մեծ պայքարի մեջ են և դա միայն իրենցը չէ, բոլորինն է։
Մենք ընդամենը մի քանի մեքենայով պետք է գայինք, բայց հարյուրավոր մարդիկ միացան, ինչը նշանակում է, որ մարդկանց ընդվզումը շատ առարկայական է, շատ առկա։ Սա չի կարող լինել ընդամենը մի դեպք, որը կմոռացվի ու կգնա։
Մարդիկ չեն ցանկանում փոխհատուցում, ուզում են իրենց գյուղում, իրենց հոր, պապու տանն ապրել։
Մենք վիժեցրել ենք Հայաստանի հանձնումը։ Այս մարդիկ ամեն գնով ամեն ինչի պատրաստ են, մենք դա ենք վիժեցրել ու լավ ենք արել, ճիշտ ենք արել ու դեռ շարունակելու ենք անել՝ իրենց վիժեցնելու համար, ոչ թե միայն գործընթացը»։
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան