ԼՐԱՀՈՍ
28 Oct 2024

«Մեր համաքաղաքացիներից շատերը հանդես են եկել ի պաշտպանություն Վրաստանի ազգային շահերի»․ Կոբախիձե

«Մեր համաքաղաքացիներից շատերը հանդես են եկել ի պաշտպանություն Վրաստանի ազգային շահերի»․ Կոբախիձե

Այն, որ իշխող «Վրացական երազանքը» ստացել է 890 հազարով ավելի ձայն, քան երկրորդ տեղը զբաղեցրած կուսակցությունը, ցույց է տալիս հասարակության վերաբերմունքը երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մեր համաքաղաքացիներից շատերը հանդես են եկել ի պաշտպանություն Վրաստանի ազգային շահերի, մեր կենսական շահերի, պաշտպանելու խաղաղությունը և ապահովելով Վրաստանի սահուն, անշրջելի զարգացումը, դրա համար, իհարկե, ես պետք է առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ մեր յուրաքանչյուր հայրենակցին, ով գործել է շատ բարձր քաղաքացիական պատասխանատվությամբ», - ասել է նա։

Փոխանցում է Yerkir.am-ը