«Շարժմանը հաջողվեց կանգնեցնել այն ընթացքը, որը պարունակում էր նոր տարածքների զիջումը»․ Բագրատ Սրբազան
«Շարժմանը հաջողվեց կանգնեցնել այն ընթացքը, որը պարունակում էր անկլավների հանձնումն ու նոր տարածքների զիջումը։
Պայքարը շարունակվում է՝ հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետև այս պայքարը ներկա անպատիվ ընթացքը կասեցնելու ու մեր պետականությունը վերականգնելու մասին է։
Այս կառավարության ղեկավարն ամբողջությամբ գիտակցում է, թե ինչպիսի արագությամբ ու խորությամբ է ձախողել մեր պետականության հիմքերն ու ինքնիշխանությունը։ Քաջ գիտակցելով իր հանցանքի չափաբաժինը՝ փորձում է իր շուրջը գտնվող բոլորին դարձնել հանցակից։
Կարող էի ասել, որ ինձ չի հուզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ո՛չ շարքային անդամների, ո՛չ պատգամավորների ու կառավարության անդամների, մանր ու միջին կուսակցականների, իշխանամերձ ու իշխանամեջ տարբեր գործիչների ու գործիքների ճակատագիրը, ասելով, որ դրանով թող մտահոգվեն Հայաստանում հավատարմագրված դեսպանատները, սակայն ինձ հուզում է «Քաղաքացիական պայմանագիր» ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը։ Ինձ հուզում է մեր երկրում տեղ գտած արհավիրքի իրական չափերն ու պատկերը»։
Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Ազգային Ժողով, 17-ը հոկտեմբերի, 24 թիվ
ՀՀ, ք․Երևան