«Խոսքը դավադրության մասին է, որն ուղղված է համայնքային իշխանության զավթմանը»․Մելքոնյան
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է իշխանության յուրացումը Շիրակի մարզում:
Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ-ի երկրորդ քաղաքի շուրջ տեղի ունեցող գործընթացները։
Ախուրյանում իշխանությունը նվաճելուց հետո գործող իշխանությունը հիմա էլ որոշել է «փրկել» ու «ազատագրել» Գյումրին։
Նորից ու նորից քրեական գործեր, բռնաճնշումներ, կալանքի որոշումներ, վարչական լծակների ակնհայտ չարաշահում, սպառնալիքներ, ինչպես նաև իշխանության զավթման անբաժանելի հատկանիշներով այլ գործողություններ․․․․
Տեղի ունեցող զարգացուները բացահայտ ոտնձգություն է Գյումրիում համայնքային իշխանություն ձեւավորած քաղաքացիների հիմնական իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև ամբողջ տեղական ինքնակառավարման համակարգի դեմ։
Ըստ էության, խոսքը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության, նրա կողմից վերահսկվող խորհրդարանական մեծամասնության, իրավապահ մարմինների, մարզային չինովնիկների դավադրության մասին է, որն ուղղված է համայնքային իշխանության զավթմանը։
Այլ կերպ դա հնարավոր չէ անվանել․․․»
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան