ԼՐԱՀՈՍ
26 Oct 2024

Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել Իրանին զերծ մնալ Իսրայելի հարվածներին պատասխանելուց

Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել Իրանին զերծ մնալ Իսրայելի հարվածներին պատասխանելուց

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը կոչ է արել Իրանին զերծ մնալ հոկտեմբերի 26-ին Իսրայելի կողմից երկրի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելուն պատասխանելուց և կողմերին զսպվածության կոչ է արել։ «Իսրայելն իրավունք ունի ինքնապաշտպանվելու իրանական ագրեսիայից: Ես նաև հստակ հավատում եմ, որ մենք պետք է խուսափենք հետագա տարածաշրջանային էսկալացիայից և կոչ անենք բոլոր կողմերին զսպվածության դրսևորել: Իրանը չպետք է պատասխանի»,-այս մասին հայտնում  է Sky News-ը։

Սթարմերն ընդգծել է, որ բրիտանական իշխանություններն ուշադիր հետևում են իրավիճակին և կշարունակեն աշխատել դաշնակիցների հետ՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար:

Աղբյուրը՝ ABC MEDIA