ԼՐԱՀՈՍ
24 Oct 2024
««Սրբազան պայքար»-ը քննադատում են այն մարդիկ, որոնք ոչինչ չեն արել»․ Դանիելյան
«Այսօր «Սրբազան պայքար»-ը քննադատում են այն մարդիկ, որոնք ոչինչ չեն արել, մատը մատին չեն տվել։ Արցախի կորստի ժամանակ, երբ տասնյակ հազարավոր քաղաքացիներ, քաղաքական գործիչներ դուրս եկան պայքարի, այդ մարդիկ ո՞ւր էին, Նիկոլ Փաշինյանի հետ զբաղված էին Արցախը հանձնելու գործընթացով։
Իսկ Կիրանցում տեղի ունեցած իրադարձությունները կարևո՞ր չէին իրենց համար։
Սրբազան շարժումը պատրաստ է բոլոր առաջարկները քննարկելու, պայքարի դռները բաց են բոլորի համար, այնպես որ, համագործակցողը կհամագործակցի, պայքարողը կպայքարի, իսկ ստատուս գրողը կմնա ստատուս գրող»։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորր Գառնիկ Դանիելյան