ԼՐԱՀՈՍ
22 Oct 2024
«Հայաստանը կմակսնակցի BRICS-ի գագաթնաժողովին»․ Ուշակով
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ հոկտեմբերի 23-24-ը Կազանում կայանալիք BRICS և «Աութրիչ/BRICS+» գագաթնաժողովին կմասնակցեն 36 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 22 ղեկավարներ։
Պաշտոնյան նշել է, որ ռուսական կողմը Կազան է հրավիրել իր ամենամոտ հարևաններին ԱՊՀ-ից, երկրների ներկայացուցիչներին, որոնք շահագրգռված են BRICS-ի անդամակցությամբ կամ սերտ գործընկերությամբ, ինչպես նաև այն երկրներին, որոնք ներկայումս նախագահում են առաջատար բազմակողմ կառույցները:
ՌԴ նախագահի օգնականը դրական է պատասխանել ճշտող հարցին, թե արդյոք նախատեսվու՞մ է Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը գագաթնաժողովի միջոցառումներին։
Աղբյուրը՝ ABC MEDIA