ԼՐԱՀՈՍ
21 Oct 2024

«ԱԺ-ն էլ դրա վավերացման ճանապարհին է՝ այս անորոշ փաստաթուղթը դարձնելով մեր օրենսդրության մաս»․ Մելոյան

«ԱԺ-ն էլ դրա վավերացման ճանապարհին է՝ այս անորոշ փաստաթուղթը դարձնելով մեր օրենսդրության մաս»․ Մելոյան

«Մաս 1

ՔԱՐՏԵԶՆԵՐ

ՀՀ ԱԺ արտաքինն հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը /համառոտ է անվանումը, այսուհետ՝ Կանոնակարգ/:

(Քննարկման բովանդակությանն անդրադարձս կներկայացնեմ առանձին մասերով։)։

Արդյունքում՝ ըստ զեկուցող փոխվարչապետ Մ. Գրիրգորյանի պարզվեց, որ միասնական ու վերջնական քարտեզ, որի հիման վրա իրականցվել կամ իրականացվելու է սահմանազատումը առկա ՉԷ:

Առկա են բանակցողների ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ ձեռքի տակ առկա քարտեզների վերաբերյալ, որոնք ապագայում դեռ նոր պետք է ՀԱՄԱԴՐՎԵՆ ու պարզվի արդյո՞ք համընկնում են այդ ընկալումները:

Արձանագրենք, որ չհամադրված ու չհամաձայնեցված քարտեզների պայմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի են ունեցել սահմանազատումներ:

Միեւնույն ժամանակ, չմոռանանք Սահմանադրության 205-րդ հոդվածը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով:

 

Մաս 2

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Կանոնակարգում որպես սահմանազատման իրականացման հիմնարար սկզբունք սահմանված է Ալմա-աթայի հռչակագիրը, ինչպես նաեւ, սահմանվել է, որ հետագայում այլ պայմանգիր կնքելու դեպքում նախապատվելի կլինեն դրանով սահմանված սկզբունքները:

Սրա վերբերյալ Մ. Գրիգորյանն ասաց, որ սկզբունքի նախնական ամրագրում են կատարել, քանի որ նախատեսում են հետագայում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող խաղաղության պայմանագրում հաստատել հիմնարար սկզբունքները:

Ինքնին Կանոնակարգի նախաբանի երկրորդ պարբերությունը ակնհայտ հակասահմանադրական է,

նախ՝ Ալմա-աթայի հռչակագրին հղումով, քանի որ իրավական առումով խոցելի հիմք է՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում հիմնարար սկզբունք լինելու համար,

երկրորդ՝ հետգայում կնքվող պայմանագրով անորոշ ու նախապատվելի սկզբունքների նախատեսում սահմանելով:

Սա ուղղակիորեն հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, որի վերաբերյալ ՍԴ-ն ունի հարուստ նախադեպային պրակտիկա, և որին չէր անդրադարձել Կանոնակարգի վերաբերյալ ՍԴՈ—1749 որոշման մեջ:

Այսինքն՝ Կանոնակարգը հիմնված է.

Չհստակեցված, հակաիրավական ու անորոշ սկզբունքների վրա.

Չհամաձայնեցված քարտեզների վրա.

իսկ մեր ՍԴ-ն դրական եզրակացություն է տվել այս ակնհայտ հակասահմանադրական փաստաթղթին՝ չանդրադառնաշով այս խնդրահարույց դրույթներին,

Ազգային ժողովն էլ դրա վավերացման ճանապարհին է՝ այս անորոշ փաստաթուղթը դարձնելով մեր օրենադրության մաս»։

 

 

Սահմանադրագետ Գոհար Մելոյան