БОЛЬШЕ
22 фев 2017
Կարեն Կարենյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Գիտնականները նախկինում անհայտ հսկայական գիշատիչ որդի տեսակ են հայտնաբերել

Գիտնականների միջազգային խումբը նախկինում անհայտ հսկայական գիշատիչ որդի տեսակ է հայտնաբերել, որն ապրել է 400 մլն տարի առաջ:

Կենդանու չհետազոտված բրածոները պահպանվում էին կանադական Օնտարիոյի Թագավորական թանգարանում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Scientific Reports-ը:

Հսկա որդը, որը Websteroprion armstrongi են կոչել, մինչեւ մեկ սանտիմետրի հասնող ծնոտ է ունեցել, իսկ մարմինը մեկ մետր երկարություն է ունեցել: Այն նման է եղել Eunicidae ընտանիքի անողնաշարավորներին: Ծովային այս որդերը մտնում են հողի մեջ՝ վերեւում թողնելով բերանն ու բռնելով մոտակայքով անցնող ձկներին:

Գիտնականների խոսքով՝ գտածոն հազվագյուտ է, քանի որ հնագույն որդերի մեջ հսկաներ չեն եղել: