ԼՐԱՀՈՍ
20 Nov 2023
Իրանի նախագահը 50 երկրի ղեկավարներին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա

Tasnim գործակալությունը հաղորդել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին նամակ է հղել 50 երկրր ղեկավարի՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու կոչով, որպեսզի վերջինս դադարեցնի իր հարձակումները Գազայի հատվածի վրա։
Ռայիսիի ուղերձը հասցեագրված է Ռուսաստանի և Չինաստանի նախագահներին, ինչպես նաև Հորդանանի, Ղազախստանի, Թուրքիայի, Քենիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարներին։
Ռայիսին նամակի հասցեատերերին միասնության և համակարգման կոչ է արել, որպեսզի արդյունքում Իսրայելին պարտադրվի հրադադար հայտարարել Գազայում: