ՖԻԼՄԵՐ
18 Jul 2017

Ուրարտու կամ Արարատյան թագավորության գերագույն Աստծո գաղտնիքը

Հայտնի է, որ մարդն արարվել է հայա Աստծո կողմից՝ եդեմական պարտեզում՝ հյուսիսային Միջագետքի տարածքում, այն տեղում, որտեղ հույն եւ հռոմեացի պատմիչներն անվանել են Հայկական լեռնաշխարհ:

 

Հին աշխարհ. Աշխարհ՝ պարուրված գաղտնիքի վարագույրով, միեւնույն ժամանակ հզոր քաղաքակրթությունների՝ Շումերի եւ Աքքադի, Եգիպտոսի եւ Բաբելոնի, Հնդկաստանի եւ Չինաստանի ծագման ժամանակաշրջան: Մանրակրկտորեն ուսումնասիրելով այս պետությունների պատմությունը՝ ավելի ու ավելին ենք համոզվում՝ որքան շատ տվյալների ենք տիրապետում, այնքան ավելի շատ հարցեր են ծագում:
Հնագիտական վերջին գտածոները փաստում են, որ քաղաքակրթությունն ավելի հին է, քան նախկինում ենթադրվում էր: Եթե շումերական հնագույն մշակույթն ի հայտ է եկել 5-6 հազար տարի առաջ, ապա հյուսիսային Միջագետքում քաղաքները թվագրվում են Ք.ա 12 հազարամյակին: Օրինակ՝ ոչ վաղ անցյալում Արեւմտյան Հայաստանում գտնվող Պորտասարում բացահայտված մշակույթը:


Աշխարհագրորեն Հյուսիսային Միջագետքում տեղակայված Ուրարտու թագավորությունը մինչեւ օրս պատմաբանների համար առեղծված է: Եւ իրապես, վերծանված չէ ոչ լեզուն, ոչ էթնոսի ծագումնաբանությունը, ոչ էլ անգամ պետության անվանումը: Բայցեւայնպես, Ուրարտուի մշակույթում շատ են նմանությունները շումերների եւ աքքադների առաջին քաղաքակրթությունների հետ: Օրինակ՝ Աստվածների պանթեոնում, ծիսակատարութուններում, ճարտարապետության մեջ: Սակայն ի՞նչն է ժամանակակից գիտությանն այդպես շփոթեցնում: