ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
19 May 2017

Եթե զիջենք Արցախի հարցում, ապա պատերազմը կհասնի Հայաստանի սահմանին. Վաղարշակ Հարությունյան

Չի եղել դեպք, երբ Ադրբեջանի գործողություններին հայկական կողմը պատասխանած չլինի:

Եթե Հայաստանը համաձայնի, որ արցախյան հիմնախնդիրը լուծվի Ադրբեջանի ուզած սցենարով, ապա պատերազմը կհասնի Հայաստանի սահմանին: Եւ եթե Ադրբեջանը տեսներ մեր թուլությունը, ապա նա կգնար ռազմական գործողությունների: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը սա անհերքելի փաստ է համարում: Խոսելով հայկական կողմի՝ վերջին պատժիչ գործողությունների մասին, նախկին նախարարը հավատացնում է՝ «չի եղել մի դեպք, երբ Ադրբեջանը դիմել է գործողությունների, եւ հայկական կողմը պատասխան չի տվել»:


«Ո՞վ ասաց, որ մենք սպասում ենք, ո՞վ ասաց, որ մենք պասիվ քաղաքականություն ենք վարում: Ուղղակի նախկինում հայկական կողմը դա ցույց չի տվել. այս անգամ հարկ համարեց ցույց տալ»,-նշում է նա:


Հարությունյանը համեմատություն է անցկացնում Հայաստանի ու Արցախի եւ Ադրբեջանի հնարավորությունների միջեւ եւ ընդգծում, որ հայկական կողմն ավելի քիչ ռեսուրսով եւ ավելի քիչ ներուժով, թույլ չի տալիս Ադրբեջանին սկսել պատերազմ: «Վերջին 5-6 տարվա ընթացքում Ադրբեջանը ծախսել է մոտ 20 մլրդ դոլար՝ բանակի զարգացման համար: Հարց է առաջանում, իսկ մենք ո՞նց ենք կարողացել դիմակայել»,-հարցադրում է անում բանախոսը եւ հավելում՝ «մեր ճիշտ քաղաքականության շնորհիվ»: Ռազմական ուղղվածության զրույցի մանրամասները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: